Դենիել Ռեդկլիֆը հերքել է իր հիվանդության մասին լուրը

15:39   20 մարտի, 2020

«Հարի Փոթերի» աստղը սոցիալական ցանցերում իսկական փոթորիկի կենտրոնում է հայտնվել։ Դենիելի երկրպագուների շրջանում խուճապ է առաջացրել տեղեկատվությունը BBC News Tonight-ի էջում, թե դերասանը կորոնավիորւսի դրական թեստ է հանձնել։

«Ռեդկլիֆը դարձել է առաջին հայտնին, որը հիվանդացել է COVID-19-ով»,- նշել է BBC News Tonight-ը։

Օգտատերերի մեծ մասը գլխի չի ընկել, որ հաշիվը կեղծ է։ Դերասանը ստիպված է եղել անձամբ պարզաբանել։  «Բոլոր հաղորդագրությունները, թե ես հիվանդ եմ, վրդովվեցնող սուտ են»,- հայտարարել է դերասանը։

Լուսանկարները՝  WILLY SANJUAN/INVISION/AP/SHUTTERSTOC



© NEWS.am STYLE