17:21 7 օգոստոսի, 2013Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Forbes-ը, Ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը տարեկան աշխատում է մոտ 3,5 միլլիոն դոլլար: Ուրախների եւ Հնարամիտների ակումբի խաղերի հեռարձակումները մտնում են ռուսաստանյան հեռուստատեսության ամենաբարձր ռեյտինգով երգիծաբանական հաղորդումների եռյակի մեջ:
Այնուամենայնիվ, Մասլյակովին պատկանող «ԱՄիԿ» ընկերությունը, որը զբաղվում է Ակումբի ցուցադրության էքսկլյուզիվ իրավունքի վաճառքով Առաջին Ալիքին, ներդրումներ չի կատարում կոնտենտի արտադրման, երգիծաբանական տեքստերի եւ համարների պատրաստման գործում: Բոլոր այն թիմերին, որոնք կմասնակցեն ռեգիոնալ եւ կենտրոնական Լիգաների խաղերին պարտավորեցրել են մինչեւ 20 000 ռուբլու չափսով մուծումներ կատարել՝ կախված խաղի մակարդակից: Ինչպես Forbes-ին հաղորդել են մի քանի թիմերի կապիտանները, գումարի որոշ մասը փոխանցվում է «ԱՄիԿ»-ի հաշվեհամարին , մյուսը՝ սցենարիստի աշխատանքի եւ փորձերի համար դահլիճի վարձելու համար: Բացի այդ թիմերին պարտադրել են իրենց հյուրախաղերի հոնորարների եւ կորպորատիվ ելույթների հասույթներից մուծել 10-20%-ը: