«Սիրում եմ քեզ անսահման». Մկրտիչ Արզումանյանը ջերմ շնորհավորել է դստեր ծննդյան օրը

14:44   20 մարտի, 2020

Դերասան Մկրտիչ Արզումանյանի դուստրը նշել է ծննդյան տարեդարձը։

Սիրված դերասանն այդ առիթով Instagram-ի իր էջում հրապարակել է նրա լուսանկարն ու ջերմ շնորհավորել։ «Ծնունդդ շնորհավոր, հրաշքս։ Իմ գեղեցիկ, բարի, ուշադիր, սրտով, տաղանդավոր, խելացի ու լուսավոր աղջիկ: Սիրում եմ քեզ անսահման: Միշտ ուրախ լինես, Սուսիկս»,- գրել է Մկրտիչ Արզումանյանը։

Ավելի վաղ դերասանը շնորհավորել էր կանանց տոնը՝ Մարտի 8-ը։ Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Էս բարի եւ կամեցող դեմքով շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկների, մայրերի, քույրերի, տատիկների, հարսների, սկեսուրների, քեռակինների, քենիների, տալերի եւ ինչու չէ նաեւ տեգրոջ կանանց Մարտի 8-ը։ Միշտ ուրախ լինեք, սիրելիներս»։



© NEWS.am STYLE