«Անկրկնելի գեղեցկուհի». Աննա Դովլաթյանի հմայիչ լուսանկարը

16:12   20 մարտի, 2020

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան սպիտակ շրջազգեստ է կրում եւ տոպ։ Նա լայնեզր գլխարկ է ընտրել, ծղոտե պայուսակ։ «Այնպես եմ ուզում նայել՝ ինչպես է գարունը ծաղկում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։ Իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել մեկնաբանություններում. «Անկրկնելի գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Աննան, ինչպես միշտ, ոճային կերպարում էր։ Նա սպիտակ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Դերասանուհին արձակել էր մազերը, իսկ դիմահարդարումն ընդգծել էր գեղեցկությունը։



© NEWS.am STYLE