Ցույց տուր դեմքդ առանց դիմահարդարման. հայ հայտնիների նոր Insta-challenge-ը (ֆոտո)

18:04   20 մարտի, 2020

Հայ հայտնիներն այս օրերին չեն ձանձրանում եւ չեն էլ թողնում, որ իրենց հետեւորդները ձանձրանան: Նրանք ամեն օր նոր «մարտահրավերներ» են մտածում միմյանց համար եւ դրանցով կիսվում Instagram-ի stories բաժնում:

Մոտ երկու օր առաջ սոցիալական ցանցում ակտիվորեն շրջանառվում էին հայ հայտնիների մանկության լուսանկարները: Նոր challenge-ը միտված է բնական տեսքով լուսանկարվելուն: Մի շարք հայտնիներ համարձակորեն տեղադրել են լուսանկարներ եւ տեսանյութեր` ցուցադրելով իրենց չդիմահարդարված դեմքը: Ձեզ ենք ներկայացնում մոդելներ Անելյա Գուբրյանի, Մարիամ Դավթյանի, «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանի, դիմահարդար Դիանա Տոնոյանի եւ դերասանուհիներ Լիա Զախարյանի եւ Իրինա Այվազյանի «բնական» լուսանկարները:

Անելյա Գուբրյան

 

Մարիամ Դավթյան

Դայանա Դավթյան

Դիանա Տոնոյան

Լիա Զախարյան 

Իրինա Այվազյան



© NEWS.am STYLE