«Տարբերվող». Օլյա Հակոբյանի լուսանկարը

19:57   20 մարտի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնայային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով բլուզ է կրում։ Նա լայնեզր գլխարկ է կրում եւ շպարված չէ։ Հետեւորդները գնահատել են երիտասարդ մայրիկի լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել. «Էսթետիկական. սիրում եմ ձեր յուրահատուկ նկարները», «տարբերվող»։

Ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Վերջիններս չէին մոռացել հաճոյախոսություններ գրել դերասանուհուն։ Ի պատասխան դրանցից մեկի նա լուսանկար էր տեղադրել, որում գեղեցիկ սպիտակ բլուզ էր կրում։ Օլյան հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել ականջօղերով։ Դերասանուհին նախապատվություն էր տվել բնական շպարին։



© NEWS.am STYLE