Լուսինե Թովմասյանը ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում

18:38   21 մարտի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային ու հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն ոճային հագուստով է։ Նա կրում է ծաղկավոր զգեստ, սեւ երանգի կիսաերկարաճիտներ։ Գեղեցիկ մայրիկն արձակել է մազերը, մեղմ շպար ընտրել։ Հրապարակմանը կից գեղեցկուհի մայրիկը գրել է․ «Արեւոտ օրեր Երեւանում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն ոճային հագուստով էր։ Նա սեւ շապիկ էր կրում վանդակավոր տաբատ եւ պիջակ։ Գեղեցիկ մայրիկը հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց եւ ժամացույց։



© NEWS.am STYLE