Իննա Խոջամիրյանի նուրբ կերպարն ու հետեւորդներին ուղղված հարցը

21:34   21 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում դիմել է հտեւորդներին ու երկրպագուներին։

Դերասանուհին իր Instagram-ում հրապարակած լուսանկարում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա կրում է սեւ բլուզ, վանդակավոր պիջակ։ Նա արձակել է մազերն ու մեղմ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Իննան հարց է ուղղել հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրելով․ «Ինձ պատմեք ձեր առօրյայի մասին այս օրերին...:) Մենք աշխատում ենք, կյանքը նույն հունն ունի նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, իսկ դուք ինչ եք անում ամբողջ օրը?)))»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իննան սեւ պիջակ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել գեղեցիկ շպարին։ «Մութ կողմ»,- լուսանկարները մեկնաբանել էր դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել էինհաճոյախոսություններ անել նրան։

 



© NEWS.am STYLE