Անսպասելի կերպարանափոխություն․ Եվա Բաղդասարյանը՝ շիկահեր

11:21   22 մարտի, 2020

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

View this post on Instagram

A post shared by Yeva Baghdasaryan (@evabaghdasaryan_) on

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է շեկ վարսերով։ Տեսանյութում երիտասարդ դերասանուհին վառ դիմահարդարմամբ է, կրում է խորը դեկոլտեով սեւ զգեստ։ Հրապարակմանը կից Եվա դիմելով իր հետեւորդներին ու երկրպագուներին գրել է․ «Ներկե՞մ այս գույն։ Այո թե ոչ։ Գրեք մեկնաբանություններում»։ Օգտատերերը շատ ակտիվ են գտնվել եւ հայտնել են իրենց կարծիքը։ Մեծ մասն ասել է, որ մուգ վարսերն ավելի են սազում դերասանուհուն, իսկ բացը նրա տարիքը մեծացնում է։ Սակայն գտնվել են նաեւ նրանք, որոնք կողմ են եղել նման կերպարանափոխության։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Եվա Բաղդասարյանը ներկայացել էր հմայիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին վառ դիմահարդարմամբ էր․ ընդգծված աչքեր, այտոսկրեր, մեղմ երանգի շրթունքներ, վարսերն արձակված են։  Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։

Լուսանկարը՝ @arginephoto-ի



© NEWS.am STYLE