Համարձակ դեկոլտեով տոպ եւ կոստյում․ Լիա Զախարյանի գրավիչ կերպարը

13:26   22 մարտի, 2020

Դերասանուհի եւ բլոգեր Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է խորը դեկոլտեով ոսկեգույն տոպ, մոխրակապտավուն երանգի ոճային կոստյում․ լայն, գոտկատեղը բարձր տաբատ, պիջակ։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկն ու ամառային բարձրակրունկները։

Հրապարակմանը կից Լիան գրել է․ «Երբ ինձ հարցնում են, թե օրվա մեծ մասը նախընտրում եմ ինքս ինձ հետ անցկացնել, թե մարդկանց շրջապատում։ Նույնիսկ, եթե օրվա մեծ մասն անցկացնում եմ գործընկերներիս, ընկերներիս կամ ընտանիքիս հետ, դա, միեւնույն է, հատկացնում եմ ինքս ինձ: Ուր էլ, որ գնամ, ինչպես էլ անցկացնեմ օրս, դա ինքս ինձ համար եմ անում: Եթե ընկերների հետ ենք, նշանակում է՝ նրանց հետ է հաճելի, երբ աշխատանքի վայրում ենք, նշանակում է՝ դա ենք կարեւորել: Ինչ էլ անեմ, ում հետ էլ լինեմ, այդ օրը նվիրում եմ հենց ինձ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ էր կրում, բլուզ։ Նա սեւ գույնի երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, արձակել էր մազերն ու սպորտային գլխարկ էր կրում։ «Մեկուսացո՞ւմ։ Ես չեմ կարող մեկուսանալ իմ սիրելի զբաղմունքներից»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 

Լուսանկարները՝ @lon__94-ի



© NEWS.am STYLE