Սլացիկ մարմին, լողազգեստ․ Լիլի Սարգսյանի լողափնյա նոր լուսանկարը

23:28   22 մարտի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլին հրապարակմանը կից գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլին հմայիչ կերպարում էր։ Նա վարդագույն զգեստ էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցիկ կազմվածքը։ Մոդելն այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Լիլին արձակել էր մազերը, մեկնաբանություններում՝ գրել. «Գեղեցիկ օր»։



© NEWS.am STYLE