17:23 22 մարտի, 2020Ալեքսանդր Ռեւան՝ նույն ինքը Արթուր Պիրոժկովը, բոլորին յուրօրինակ կերպով է շնորհավորել Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նշվում է մարտի 21-ին:
Շոումենն Instagram-ի իր էջում սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որտեղ նա եւ նրա կինը՝ Անժելիկան, մեջք մեջքի տված նստած են: Դերասանի կինը կրում է միայն սպիտակ վերնաշապիկ, իսկ Ռեւան սեւ բլուզով է:
«Կամասուտրայում շատ հետաքրքիր կեցվածք կա, ափսոս, որ ես ու կինս օստեոխոնդրոզ ունենք։ Շնորհավոր Պոեզիայի Օրը», - Ռեւան մակագրել է լուսանկարը (հեղինակի ուղղագրությունը եւ կետադրությունը պահպանվել է — խմբ.):

Հետեւորդների մեծ մասը գնահատել է հումորը, այդ թվում՝ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:
«Լավ օստեոխոնդրոզ է», «Երբ մոռացել եք տաբատ հագնել», «Ինչ ասես, որ չես փորձի կարանտինում գտնվելիս», «Կամասուտրան, ցավոք չեմ տեսել, բայց լուսանկարը հիանալի է», «Կամասուտրայի կարանտինում անպայման օգտակար կլինի», - զվարճացել են օգտատերերը, որոնցից շատերը նշել են Ռեւայի կնոջ ոտքերի գեղեցկությունը: