«Իդեալական, սիրելի կինը մեկն է». Լեոնիդ Ագուտինի հուզիչ խոստովանությունը

14:15   23 մարտի, 2020

Երգիչ Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ իր համար շատ հեշտ է կնոջ՝ Անժելիկա Վարումի հետ։ Երգչի խոսքով՝ կինը չի խանդում եւ վիրավորանքը չի կուտակում։ Խոսելով ընտանեկան երջանկության գաղտնիքի մասին՝ Ագուտինը նշել է, որ առհասարակ կասկածում է, թե այն գոյություն ունի։ Ընդ որում, նա ու կինը կանոն են դարձրել՝ յուրաքանչյուր նոր օր սկսել մաքուր էջից։

«Անժելիկայի զարմացնող կարողությունն ապրել մեկ օրով։ Նրա համար անցյալ առհասարակ գոյություն չունի»,- խոստովանել է Լեոնիդը։

Ագուտինի խոսքով՝ ինքը ցնցված է, որ Վարումը չի ցանկանում նույնիսկ հիշել իրենց ամուսնության օրը, էլ չասած քաղաքների մասին, որոնցում նրանք եղել են համատեղ հանգստի ընթացքում։ Կնոջ այդ մոռացկոտությունը վոկալիստը հիանալի գիծ է համարում։

Անժելիկա Վարումը շատ բանի մատների արանքով է նայում։ Օրինակ՝ արտիստը չի խանդում մուսաներին, որոնց կարիքը մշտապես ունի Լեոնիդ Ագուտինը։ Արտիստը ոչ մի վատ բան չի տեսնում, որ ստեղծագործող տղամարդը ոգեշնչվում է այլ կանանցով։ «Իսկ իդեալական, սիրելի կինը մեկն է։ Նա»,- «Էքսպրես գազետա»-ի հետ զրույցում ասել է երգիչը։

Աղբյուրը՝ «Էքսպրես գազետա», Dni



© NEWS.am STYLE