Ժպիտներ. Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ

10:39   23 մարտի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Մայր ու դուստր ջերմ ժպտում են։ «Մաքուր օդ բակում»,- հրապարակումը մակագրել է Սիլվա Հակոբյանը։

Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր դստեր ու քրոջ՝ Մանե Հակոբյանի լուսանկարը։ Կադրում Մանեն ջերմ գրել էր փոքրիկին։ «Մանե մորաքույր»,- հրապարակումն այսպես էր մակագրել Սիլվան։



© NEWS.am STYLE