Համարձակ զգեստ. Շպռոտի բեմական կերպարը

22:44   23 մարտի, 2020

Երգչուհի Շպռոտը, որը միշտ առանձնանում է իր համարձակ կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բեմական կերպարում է։ Նա փայլուն զգեստ է ընտրել, որն առանձնանում է հետաքրքիր կտրվածքով ոտքի եւ կողքերի հատվածում։ Երգչուհին արձակել է մազերն ու վառ շպարով է, կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր գրավիչ կերպարում։ Շպռոտը կադրում կրում էր մարմնագույն, մարմինն ընգրկող, ամառային զգեստ, ինչն էլ ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։



© NEWS.am STYLE