Օլգա Կուրիլենկոն բուժվել է կորոնավիրուսից

17:16   23 մարտի, 2020

Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դերասանուհի Օլգա Կուրիլենկոն երկրպագուներին հայտնել է, որ հիվանդ է կորոնավիրուսով։ Հիվանդության ընթացքում դերասանուհին գտնվում էր Լոնդոնի իր բնակարանում։ Օլգայի մոտ ախտանշաններից նկատվում էր բարձր ջերմությունը։

Իր միկրոբլոգում Օլգան հայտնել է, որ բուժվել է, ինրպես նաեւ բացառիկ լուսանկարներ հրապարակել որդու հետ։ Դերասանուհին պատմել է, թե ինչպես է իրեն զգացել վերջին շաբաթների ընթացքում, եւ ինչպես է ընթացել հիվանդությունը։

View this post on Instagram

A post shared by Olga Kurylenko (@olgakurylenkoofficial) on

«Առաջին շաբաթվա ընթացքում ես ինձ շատ վատ էի զգում։ Ես գրեթե ամբողջ ընթացքում պառկած էի բարձր ջերմությամբ ու շատ էի քնում։ Ես գիշերվա ընթացքում քնում էի 12 ժամ եւ հետո՝ եւս 3-4 ժամ ցերեկը։ Վեր կենալը դժվար էր։ Խելահեղ հոգնածություն։ Խայտառակ գլխացավ։ Երկրորդ շաբաթվա ընթացքում ջերմությունն ամբողջությամբ հեռացավ, եւ թեթեւ հազ հայտնվեց։ Հոգնածությունը մնաց։ Հիմա գրեթե ոչ մի ախտանշան չկա։ Միայն մի փոքր հազում եմ առավոտյան, իսկ ամբողջ օրվա ընթացքում՝ ոչ»,- պատմել է Կուրիլենկոն։



© NEWS.am STYLE