«Կյանքում ամենակարեւորը թռիչքներն են...». Հասմիկ Խոջյան

20:46   23 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Հասմիկ Խոջյանն ամառային կերպարում է։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Դուբայում։ «Կյանքում ամենակարեւորը թռիչքներն են... Պետք է միշտ կարողանալ թռչել...  թռչել... հասնել ամպերին, դիպչել արեւին եւ լույս դառնալ... հավերժ... միշտ...»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ամառային, երկարափեշ զգեստով էր։ Նրա վարսերն արձակված էին, դերասանուհին առանց շպարի էր։ Նա լուսանկարվել էր լողափին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին, դիմելով հետեւորդներին, գրել էր․ «Որտե՞ղ կցանկանայիք լինել այս պահին՝ տանը լինելու փոխարեն, եւ ու՞մ հետ։ Գրեք Ձեր երազանքը»։



© NEWS.am STYLE