«Օգտագործեք այս ժամանակը ձեր ընտանիքի անդամների հետ շփվելու, իրար ներկայությունը վայելելու համար». Լիլիթ Բասյան

21:47   23 մարտի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա սպիտակ շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ «Բոլորիդ հաճելի օր եմ մաղթում։ Օգտագործեք այս ժամանակը ձեր ընտանիքի անդամների հետ շփվելու, իրար ներկայությունը վայելելու համար»,- գրել է նա։

Օրերս հրարակված կադրերում Լիլիթ սեւ բլուզ էր կրում, հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Հնարավոր է՝ աշխարհում առհասարակ ոչ մի պատահական բան չկա։ Հնարավոր է՝ որոշ իրադարձություններ տեղի են ունենում՝ անկախ որեւէ բանի։ Դրանք գրված են ճակատագրի գրքում։ Նման են նետի, որն արձակել է վաղուց եւ թռչում է ժամանկների միջով՝ հստակ իմանալով՝ որտեղ եւ երբ հարվածել նշանին»,- հրապարակումը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE