«Կորոնասուտրա». Անֆիսա Չեխովան համավարակի ընթացքում սեռական հարաբերության համար 13 դիրք է ցույց տվել

23:12   23 մարտի, 2020

«Սեքսն Անֆիսա Չեխովայի հետ» («Секс с Анфисой Чеховой») շոուի նախկին հաղորդավարուհին հանրությանը պատմել է համավարակի ընթացքում ինտիմի մասին։ Հեռուստահաղորդավարուհին մտածմունքի մեջ է ընկել՝ ինչպես անվտանգ սեռական հարաբերություն ունենալ այս բարդ ժամանակում։ Գլխավոր գործոնը, որին պետք է հետեւել, զուգընկերների միջեւ 1,5 մետր հեռավորությունն է։ Այդ առնչությամբ 42-ամյա աստղը 13 դիրք է ներկայացրել, որոնց դեպքում տղամարդն ու կինը միմյանցից անհրաժեշտ հեռավորության վրա են գտնվում։

«Նոր տերմին՝ սեռական հեռավորություն»,- հայտարարել է Չեխովան՝ իր հրահանգներն անվանելով «Կորոնասուտրա»։

Анфиса Чехова

Ընդ որում, հեռուստահաղորդավարուհին չի կարողացել պատասխանել ամենակարեւոր հարցին՝ արդյոք COVID-19-ը փոխանցվո՞ւմ է սեռական ճանապարհով։ Իսկ Չեխովան հազիվ թե կարողանա օգտագործել 13 դիրքերը։ 2017թ.-ին դերասան Գուրամ Բաբլիշվիլլից բաժանվելուց հետո, որի հետ համատեղ կյանքի ընթացքում նա լույս աշխարհ է բերել որդուն՝ Սողոմոնին, Անֆիսան միայնակ է։

Աղբյուրը՝ Էքսպրես Գազետա



© NEWS.am STYLE