Շողեր Թովմասյանի արեւոտ լուսանկարը

18:41   23 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում շոումեն Գրիշա Աղախանյանի կինը կաշվե տաբատ է կրում։ Նա մոխրագույն բլուզ է ընտրել, վանդակավոր վերնազգեստ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, նույն գունյի ժակետ։ Նա երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, զգեստը համադրել սեւ գոտու հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը եւ վառ շպարով էր. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE