Ինչպես կարանտինի ժամանակ ավելորդ քաշ չհավաքել․ դիետա

18:19   5 ապրիլի, 2020

Մյուս դիետաներից այս սննդակարգի գլխավոր տարբերությունը օգտակար, մեղրով ըմպելիքն է. մեկ ճաշի գդալ մեղրը բացում են 100 գ տաք ջրով: Ցանկության դեպքում կիտրոն ենք ավելացնում: Եվ հաճույքով խմում ենք: Այս ըմպելիքը խմում են առավոտյան` սոված փորին, ուտելուց մեկ ժամ առաջ, եւ երեկոյան` քնից երկու ժամ առաջ։ Այն հրաշալիորեն մաքրում է աղիները, բարելավում է ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը եւ շատ օգտակար նյութերի եւ գլյուկոզայի աղբյուր է ծառայում:  

Մի ամիս այս սննդակարգին հետեւելու շնորհիվ հնարավոր է  5 կգ-ով նիհարել: Բայց մի մոռացեք ինքներդ ձեզ սահմանափակելու մասին, բացառեք բարձր կալորիականությամբ տորթերը, թխվածքները, վերջ տվեք ճարպոտ խոզի մսով, տապակած կարտոֆիլով եւ մայոնեզով հագեցնող աղցաններով տարվելուն: Ջանացեք հետեւել, որ ցերեկային սննդի կալորիականությունը չգերազանցի 1200-1500 կկալ-ը (կանանց համար ցուցանիշներն ավելի ցածր են, իսկ տղամարդկանց համար` ավելի բարձր):

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE