Հինգ նշան, որ տղամարդը կորցնում է հետաքրքրությունը

22:12   28 մարտի, 2020

Նշան 1. Քո հեռախոսը լռում է: Բոլորովին վերջերս ընկերդ քեզ զանգահարում էր շաբաթական մի քանի անգամ կամ նույնիսկ օրական մի քանի անգամ, իսկ հիմա զանգերն ավելի ու ավելի հազվադեպ են: Նա արդարանում է, որ խիստ զբաղված է աշխատավայրում կամ ծնողների ամառանոցում: Ի՞նչ է թաքցնված դրա հետեւում. էնդորֆինների եւ այլ հորմոնների սկզբնական արտադրությունը սպառվել է, եւ հիմա նա վախենում է կենցաղից, հարաբերությունների լրջությունից: Բայց նա նաեւ պատրաստ չէ լքել քեզ: Այդ պատճառով նա ժամանակ առ ժամանակ զանգահարում է՝ համոզվելու համար, որ դեռ սպասում ես հեռախոսի մոտ:

Ի՞նչ անել. Ավելի պակաս հասանելի եւ զբաղված եղիր: Երբ նա հասկանա, որ ամենեւին էլ չես պատրաստվում խլել նրա անձնական ժամանակը, քեզ հետ իրեն ավելի ազատ կզգա: Մեծ է հավանականությունը, որ քո անկախությունը նրան կմղի հասնել հարաբերությունների նոր մակարդակի: Սխալ տակտիկա. մշտապես զանգահարել նրան եւ հարցնել, թե ուր է կորել: Սովորաբար որպես հետեւանք նա կփոխի իր հեռախոսահամարը կամ կարգելափակի քոնը:

Նշան 2. Քո սավանները կատարյալ են: Նա ավելի ու ավելի հազվադեպ է քեզ հետ սեքսով զբաղվում: Բնականաբար, ժամանակի ընթացքում սեքսի հաճախականությունը նվազում է զույգերի մեծ մասի մոտ, հատկապես բավականաչափ երկար միասին ապրողների: Բայց եթե դա գրեթե զրոյական է դարձել, մեծ է հավանականությունը, որ նա սիրավեպ ունի այլ կնոջ հետ: Ի՞նչ է թաքցնված դրա հետեւում. հնարավոր է՝ պատճառն առողջական, աշխատանքային կամ կենցաղային լուրջ խնդիրներն են: Բայց կարող է նաեւ ավելի վատ լինել. նա պարզապես հոգնել է քեզ հետ միօրինակ սեքսից:

Ի՞նչ անել. Որոշ ժամանակ սպասել՝ քեզ հետ ընդհանուր ոչինչ չունեցող ժամանակավոր խնդիրները բացառելու համար: Այնուհետեւ նրան անակնկալ մատուցել. նոր սեքսուալ խաղ, էրոտիկ մերսում կամ անսպասելի սեքսուալ դիրք: Եթե ոչինչ չի օգնում, ավելի լավ է՝ չձգձգել եւ «պարզապես ընկերներ մնալ»: Սխալ տակտիկա. «ճակատին» հարցնել, թե ինչն է խնդիրը: Տղամարդիկ նյարդային էակներ են, եւ երբ գործը հասնում է սեքսին, նման հարցերից հետո նրանք երկար ժամանակ ուշքի չեն գալիս: Միանգամայն հնարավոր է, որ նման հարցից հետո նա ընդմիշտ կհեռանա:

Նշան 3. Նա հաճույքով չի կազմում ապագայի ծրագրերը կամ նրա ծրագրերում տեղ չկա քեզ համար: Ընդ որում՝ ամենեւին պարտադիր չէ, որ դրանք համատեղ կյանքի ծրագրեր լինեն: Նա նույն կերպ է վերաբերվում նաեւ մոտակա կիրակիի ծրագրերը. այդ դեպքում Աստված չանի առանց նրա գիտության թատրոնի տոմս գնես: Ի՞նչ է թաքցնված դրա հետեւում. նրա համար ցանկացած իրադարձություն նախապես ծրագրելը նշանակում է պատասխանատվություն ստանձնել եւ խոստովանել, որ ձեր միջեւ իսկապես որոշակի հարաբերություններ կան: Իսկ դա վախենում է դրանից:

Ի՞նչ անել. Կրկին նույնը. հարկավոր է որոշ ժամանակ անհասանելի լինել: Նրա հետ մի քանի միջոցառում ծրագրեք, բայց դրանցում նրա համար տեղ չպետք է լինի: Եթե տղամարդու համար իսկապես թանկ ես, նա կհասկանա ակնարկը: Սխալ տակտիկա. խիստ կանոններ սահմանել կամ հրաժարվել միջոցառումներից՝ տառապելով միայնությունից: Իսկ ավելի լավ է ժամանակավորապես հրաժարվել երկար համատեղ կյանքի ծրագրերից:

Նշան 4. Նա խոսում է այն մասին, որ իրեն ավելի շատ «ազատություն» է հարկավոր: Իսկ քեզ մի բան է հստակ. նա քեզ հետ ավելի ու ավելի քիչ ժամանակ է անցկացնում: Ի՞նչ է թաքցնված դրա հետեւում. երբեմն այդ «ազատությունը» պարզապես «Մնաս բարով»-ի հոմանիշն է: Բայց երբեմն տղամարդուն իսկապես միայն ավելի շատ անձնական տարածք է հարկավոր: Նման տղաները որքան հազվադեպ են տեսնում, այնքան ավելի շատ են սիրում, եւ ավելի խորը հարաբերությունների աստիճանական զարգացմանը զուգահեռ իրենք են հրաժարվում թանկարժեք ազատությունից:

Ի՞նչ անել. Նրան տալ այդ ազատությունը: Վզկապը թուլացրու այնքան, որքան կարող ես՝ առանց ինքդ քեզ վնասելու: Երբեմն հիշեցրու քո գոյության մասին: Բայց եթե տղամարդն ավելի շատ «հեռավոր նավարկության կապիտան է», քան կարող ես հանդուրժել, վերջնականապես հրաժեշտ տուր նրան: Սխալ տակտիկա. նրան ոչ մի ազատություն չտալ: Այդ դեպքում նա, հավանաբար, «մեծ ազատ նավարկություն» կձեռնարկի:

Նշան 5. Դու սկսում ես զայրացնել նրան: Հանկարծ սկսում ես ամեն ինչ սխալ անել: Նույնիսկ այն, ինչը ժամանակին նրան դուր էր գալիս: Ի՞նչ է թաքցնված դրա հետեւում. պարզապես նա հոգնել է քեզանից: Տղամարդիկ մասամբ գիտակցաբար ագրեսիա են արտահայտում, որպեսզի բաժանումն այնքան էլ ցավոտ չլինի աղջկա համար:

Ի՞նչ անել. Եթե վստահ ես քեզ վրա, քննադատությունը լուրջ մի ընդունիր: Չնայած նրա պահվածքը, ցավոք, ամենայն հավանականությամբ նշանակում է հարաբերությունների մոտալուտ խզում: Իսկ քեզ պե՞տք են այդպիսի հարաբերություններ: Ներիր եւ բաց թող: Սխալ տակտիկա. լաց լինել, ներողություն խնդրել եւ փորձել փոխել այն, ինչը սկզբունքորեն փոխելու կարիք չկա:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE