Դենիել Քրեյգը երեխաներին առանց ժառանգության է թողել

15:18   24 մարտի, 2020

Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը որոշել է երեխաներին ժառանգություն չթողնել, գրում է The Sun-ը։

«Ես կարծում եմ՝ ժառանգությունը շատ տհաճ է։ Իմ փիլիսոփայություն այն է, որ ազատվեմ այդ ամենից կամ բաժանեմ, նախքան հեռանալը»,- նշել է դերասանը։

Արտիստը, որի ունեցվածքը գնահատվում է հարյուր մլն ֆունտ ստերլինգ, ամուսնացած է դերասան Ռեյչել Վայսի հետ։ Երկու տարի առաջ ծնվել է զույգի դուստրը։ Դերասանը նաեւ երեխա ունի նախորդ կնոջից՝ Ֆիոնա Լաուդոնից, որից բաժանվել է 1994թ.-ին։

 

 



© NEWS.am STYLE