«Իմ Ալեքս». Լիլիթ Բասյանի ջերմ լուսանկարը

10:45   24 մարտի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Նրանք ջերմ գրկախառանված են, իսկ մեկնաբանություններում Լիլիթը գրել է. «Իմ մեղմ ու հոգատար տղա։ Ես քեզ արժանի ապագա եմ խոստանում։ Խոստանում եմ՝ դու իսկական տղամարդ կմեծանաս։ Եվ սրտումդ առավելագույնս սեր ու բարություն կներդնեմ։ Աստված բոլորին դատավոր։ Ոչ ոքի չեմ պատրաստվում դատապարտել։ Թող Աստված դատի։ Իմ Ալեքս»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա սպիտակ շապիկ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ «Բոլորիդ հաճելի օր եմ մաղթում։ Օգտագործեք այս ժամանակը ձեր ընտանիքի անդամների հետ շփվելու, իրար ներկայությունը վայելելու համար»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE