«Չեմ ուզում, որ դուք քննարկեք դա». Եվգենի Պետրոսյանը խոսել է երեխայի ծնունդի մասին

11:11   24 մարտի, 2020

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը մեկնաբանել է երեխայի ծնունդի մասին տեղեկությունը։ Նա այդ մասին խոսել է Teleprogramma.pro պարտալի հետ զրույցում։

Картинки по запросу

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Դուբայում Պետրոսյանը հենց այնպես չի հանգստացել։ Մտերիմները լրագրողներին պատմել են, որ այնտեղ նա երեխա է ունեցել։ Սիրահարները դիմել են փոխնակ մոր ծառայություններին, ինչպես ժամանակին վարվել են Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, ինչպես նաեւ Էմանուել Վիտորգանն ու նրա կինը՝ Իրինան։

«Գիտեք՝ ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել ձեզ։ Ես չեմ ցանկանում, որ դուք քննարկեք դա, որովհետեւ դա բացարձակապես ձեր գործը չէ»,- ասել է հումորիստը։

Картинки по запросу "петросян евгений"

Ի դեպ, նա դուստր ունի՝ Վիկտորինան, որը լույս աշխարհ է եկել առաջին կնոջ հետ հարաբերությունների ընթացքում։ Նա արդեն 51 տարեկան է։ Իսկ Տատյանան երեխաներ չուներ։

 



© NEWS.am STYLE