«Կյանքը վերաիմաստավորելու ընթացք…». Սոնա Ռուբենյան

11:47   24 մարտի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոնան ոճային հագուստ է կրում՝ տաբատ, վերնազգեստ։ Նա սպորտային կոշիկներ է նախընտրել, հավաքել մազերը։ «Կյանքը վերաիմաստավորելու ընթացք…»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ բլուզ եւ վերարկու։ Նա հավաքել էր մազերն ու առանց շպարի էր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Սոնան չէր մակագրել հրապարակումը, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել. «Նրբաճաշակ», «հիասքանչ»։



© NEWS.am STYLE