Հմայիչ ու սիրով լի. Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու հետ

13:53   24 մարտի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ Երիտասարդ մայրիկն, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա կանաչ զգեստ է ընտրել, որը համադրել է սեւ գոտու հետ։ «Այս օրերին փրկում են միայն հումորն ու ամուր, սիրով լի հարաբերությունները»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն ոճային հագուստով էր։ Նա կրում էր ծաղկավոր զգեստ, սեւ երանգի կիսաերկարաճիտներ։ Գեղեցիկ մայրիկն արձակել էր մազերը, մեղմ շպար ընտրել։ Հրապարակմանը կից գեղեցկուհի մայրիկը գրել էր․ «Արեւոտ օրեր Երեւանում»։



© NEWS.am STYLE