Նուրբ. Ժաննա Բուտուլյանը՝ նվազագույն շպարով

18:49   24 մարտի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին վարդագույն շապիկ է կրում, սպիտակ ջինսե բաճկոն։ Նա արձակել է մազերը եւ գրեթե շպարված չէ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճայախոսություններ արել Ժաննային. «Ավելի նուրբ Ժաննա»։

Օրեր առաջ հրապարակված կադրում նա սեւ հագուստ էր կրում՝ հետաքրքիր բացվածով բլուզ եւ տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չէր կատարել։

 



© NEWS.am STYLE