Հասմիկ Խոջյանը՝ նուրբ կերպարում

16:39   24 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին դեղին հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով գեղեցկությունը։ Հասմիկ Խոջյանը կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարով՝ ականջօղեր։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Հասմիկ Խոջյանն ամառային կերպարում էր։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դուբայում։ «Կյանքում ամենակարեւորը թռիչքներն են... Պետք է միշտ կարողանալ թռչել...  թռչել... հասնել ամպերին, դիպչել արեւին եւ լույս դառնալ... հավերժ... միշտ...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE