«Սիրահարված». Աննա Դովլաթյանը՝ դասական կերպարում

17:49   24 մարտի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան սպիտակ բլուզ է կրում, բաց գույնի տաբատ եւ պիջակ։ Նա բարձրակրունկներ է ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Սիրահարված»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Աննան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան սպիտակ շրջազգեստ էր կրում եւ տոպ։ Նա լայնեզր գլխարկ էր ընտրել, ծղոտե պայուսակ։ «Այնպես եմ ուզում նայել՝ ինչպես է գարունը ծաղկում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։ Իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել մեկնաբանություններում. «Անկրկնելի գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE