«Մանկական Եվրատեսիլ 2009»-ի հայ մասնակից Լուարա Հայրապետյանը սիրելիի հետ նոր cover է ներկայացրել (վիդեո)

15:31   24 մարտի, 2020

«Մանկական Եվրատեսիլ 2009»-ին «Բարսելոնա» երգով Հայաստանը ներկայացրած Լուարա Հայրապետյանը նոր cover կատարում է ներկայացրել, որի ընթացքում երգչուհուն նվագակցել սիրելին՝ Երվանդը:

Լուարան կատարում է Ռուբեն Հախվելդյանի «Եթե իմանայիր» երգը: Երգչուհին Facebook-ում տեղադրված տեսանյութին կից անգլերենով գրել է. «Իմ սիրելի մինի cover-ը իմ սիրելի մարդու հետ»:

Ավելի վաղ NEWS.am STYLEտեղեկացրել էր, որ Լուարայի սիրտը զբաղված է: Լուարան շատ չի սիրում խոսել անձնական մասին, բայց մեզ հաջողվել էր պարզել, որ Երվանդը եւս բնակվում է Լոս Անջելեսում: Զույգի ծանոթությունը կայացել է 2014 թ-ին:

 



© NEWS.am STYLE