Գրավիչ. Իջինը՝ շիկահեր

19:41   24 մարտի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը հերթական անգամ հետեւորդներին ուրախացրել է գրավիչ կերպարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին շիկահեր է։ Նա սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է հիասքանչ կազմվածքը։ Իջինը սեւ երակարաճիտներ է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ խոշոր վզնոց եւ գլխարկ։ «Շիկահեր Իջին»,- գրել է երգչուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ամառային կերպարում էր. նա ծաղկային պրինտով շրջազգեստ էր կրում եւ սպիտակ տոպ։ Իջինն արձակել էր մազերն ու վառ դիմահարդարմամբ էր։ Երգչուհու կերպարը դուր էր եկել հետեւորդներին, որոնք շտապել էին նրան հաճոյախոսություններ գրել. «Աստված իմ, որքան հիասքանչ ես», «դու նույնքան գեղեցիկ ես, որքան արեւածագն ամառային օրերին»։



© NEWS.am STYLE