«Երգի ավարտին ես կորցրել էի ինձ». Էմինեմը պատմել է «Օսկար»-ին ելույթի մասին

20:14   24 մարտի, 2020

«Օսկար 2020» կինոմրցանակաբաշխության արորղությունը բազմաթիվ հիասքանչ ելույթներ են հնչել, սակայն ամենաանսպասելին Էմինեմինն էր։ Նա բեմ է բարձրացել «Lose Yourself» հիթով եւ միայն հիմա Թայկ Թայսոնի «Hotboxin» պոդկաստի ընթացքում պատմել է, որ համարը տեխնիկական անսարքությունների պատճառով կարող էր ձախողվել։

«Նրանք այնպիսի համակարգ են օգտագործում, որի դեպքում եւս մեկ բարձրախոս ամրացված է գոտկատեղին, ականջներում ականաջակալներ են, որպեսզի կարողնաս լսել ձայնը։ Ես ռեփ եմ կարդում եւ հանկարծ տեսնում եմ, որ այդ ամբողջ լրակազմը կախ է ընկած ոտքերիս արանքում»,- պատմել է Էմինեմը։

Նրա խոսքով՝ մնացած ամբողջ ընթացքում ինքը փորձել է հասնել դրանց ու տեղավորել գրպաններում։ «Երգի ավարտին ես կորցրել էի ինձ։ Մենք, իհարկե, փորձ ունեցել էինք, եւ գիտեմ «Lose Yourself»-ի բառերը, բայց այդպիսի «հուսախաբության» ոչ ոք չէր սպասում։ Ես չեմ նայել այն, ինչ ստացվել է։ Ես ինչ-որ կերպ գլուխ եմ հանել, բայց ես չեմ ցանկանում դա տեսնել, ես միայն կզայրանամ»։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE