Լեւ Լեշչենկոն ու կինը կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել են

18:12   24 մարտի, 2020

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն ու նրա կինը թոքաբորբի կասկածանքով գտնվում են Կոմունարկայի բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

Картинки по запросу

«Նա այնտեղ գնացել է կնոջ հետ ընկերների խորհրդով։ Նա անձամբ է գնացել եւ խնդրել հետազոտել իրեն։ Այո՛, թոքաբորբի կասկածներ կան, անալիզները պատրաստ կլինեն երեք օր անց։ Պետական մասշտաբի ոչ մի սենսացիա, ողբերգություն չկա»,- ասել է արտիստի համերգային տնօրեն Օլեգ  Դմիտրիեւը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Լեւ Լեշչենկոն եւ նրա կինը՝ Իրինան, հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով։



© NEWS.am STYLE