Victoria's Secret-ը ժամանակավորապես կդադարեցնի ինտերնետ-խանութի աշխատանքը

23:33   24 մարտի, 2020

L Brands ընկերությունը, որին պատկանում են Victoria's Secret-ը, Pink-ը եւ այլ բրենդներ, ժամանակավորապես չի ընդունի առցանց պատվերներ: Դա պայմանավորված է Pink եւ Victoria's Secret ապրանքների բաշխման կենտրոնների մինչեւ մարտի 29-ը փակվելու հետ: Գործընկերներին եւ հաճախորդներին, որոնք կտուժեն այդ պատճառով, ընկերությունը խոստանում է փոխհատուցում վճարել։

Bath & Body Works ապրանքանիշի պատվերների առաքումը, որը նույնպես մտնում է L Brands-ի կազմի մեջ, կզբաղվի բաշխման մեկ այլ կենտրոնով: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, ախտահանիչների եւ օճառի նկատմամբ մեծ պահանջարկը Bath & Body Works-ը վերածել են L Brands-ի եկամտի հիմնական աղբյուրի: Իսկ ահա Victoria's Secret-ի շահույթի վրա պանդեմիան այլ կերպ է անդրադարձել. բրենդի եկամուտները, որոնք առանց այդ էլ լավ չէին, նկատելիորեն նվազել են օֆլայն խանութների ժամանակավորապես փակելու պատճառով:

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE