«Նուրբ»․ Ռոզի Ավետիսովայի նոր լուսանկարը

17:14   25 մարտի, 2020

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ կերպարում։ Ռոզին գեղեցիկ շպարով է․ ընդգծված աչքեր, այտոսկրեր եւ կարմիր շրթներկ։ Նա կրում է ճերմակ բլուզ։ Կադրերին կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են հղել նրա՝ գրելով․ «Նուրբ», «Սիրուն Ռոզի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին շրջազգեստ էր կրում, սեւ շապիկ, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ «Եգիպտոս», «հին քաղաք», «Աստված ամենուր է»։



© NEWS.am STYLE