«Եկեք դադարենք քսենոֆոբ լինել». Քարդի Բին կորոնավիրուսի մասին կատակների պատճառով քննադատել է Թրամփին

10:19   25 մարտի, 2020

Քարդի Բին խոսել է իր երկրի ղեկավարի վարքագծի վերաբերյալ պտավորոթյունների մասին ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման կոնտեքստում։ Instagram-յան էջում նա որոշել է պայքարել հակաասիական քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ եւ ուղիղ եթերում քննադատել է Դոնալդ Թրամփին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսը «քունգ-ֆու-գրիպ» է անվանել, իսկ նախագահը COVID-19-ը համառորեն «չինական վիրուս» է անվանում։ Քարդի Բին կարծում է, որ այդ արտահայտություններն անթույլատրելի են, եւ դրանք ասիացիների վրա հարձակումների ալիք են հրահրել։

View this post on Instagram

A post shared by DJ Akademiks (@akadmiks) on

«Եկեք դադարենք քսենոֆոբ լինել։ Եկեք դադարենք կատակել այդ թեմայով։ Եկեք դադարենք այսքան ագրեսիվ լինել, որովհետեւ ես տեսել եմ, որ շատ ասիացիների ծեծում են, եւ տեղի է ունենում այս ամբողջ մղձավանջը։ Համավարակի առաջ բոլորս հավասար ենք։ Հասարակ քաղաքացիները եւս իրենց նման կատակներ են թույլ տալիս. դա սխալ է։ Բայց անընդունելի է, երբ այդպես են խոսում երկրի առաջին դեմքերը»,- ասել է Քարդի Բին:

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram-akadmiks, Paper Mag



© NEWS.am STYLE