«Metallica Mondays». հայտնի ռոք խումբը կարանտինի ընթացքում կիսվում է իր երաժշտությամբ

12:19   25 մարտի, 2020

«Metallica»-ն որոշել է COVID-19-ի համավարակի պատճառով կարանտինի շրջանում իր համերգների հրապարակման ակցիա սկսել, հայտնում է NME-ն։

Ակցիան ամենշաբաթյա կլինի եւ ստացել է Metallica Mondays անվանումը։ Երաժիշտները ծրագրում են YouTube-ի պլատֆորմում եւ Facebook-ի էջերում տեղադրել նախորդ տարիների համերգների տեսագրությունները։

«Ցանկանո՞ւմ եք հանսգտանալ Netflix-ից նախքան դրա ամբողջ գրադարանն ուսումնասիրելը։ Ներկայացնում ենք մեր նոր համերգային սերիան՝ #MetallicaMondays»,- հայտարարել են խմբի մասնակիցները։ Առաջին տեսանյութը հրապարակվել է երկուշաբթի՝ մարտի 23-ին։ Խումբը ներկայացրել է նախորդ տարվա շոուն, որը տեղի է ունեցել հունիսին Սլեյնում (Իռլանդիա)։

 



© NEWS.am STYLE