«Արդեն անցնում ենք նոր փուլի». Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր լուսանկարը

10:41   25 մարտի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նախորդ տարի առաջին անգամ մայր է դարձել։ Ամուսինները փոքրիկի համար ընտրել են Միլա անունը, եւ ինչպես Սիլվան է նշում, նա հայրիկի կրկնօրինակն է։

Երիտասարդ մայրիկը հաճախ է կիսվում իր ու դստեր առօրյայով։ Այս անգամ եւս նա հրապարակել է Միլայի լուսանկարն ու հայտնել նոր փուլի մասին։ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Միլան լայն ժպտում է։ «Արդեն անցնում ենք նոր փուլի»,- հրապարակումը մակագրել է Սիլվա Հակոբյանը՝ օգտագործելով մանկական քայլակ հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Մայր ու դուստր ջերմ ժպտում էին։ «Մաքուր օդ բակում»,- հրապարակումը մակագրել էր Սիլվա Հակոբյանը։



© NEWS.am STYLE