«Գեղեցիկ զույգ». Մարինկա Խաչատրյանը լուսանկար է հրապարակել սիրելիի հետ

14:18   25 մարտի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկավություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Մարինկան պատասխանել է հետեւորդների հարցերին։ Նրանցից մեկը նշել է, որ Մարինկան ու նրա սիրելին շատ գեղեցիկ զույգ են եւ նրանց երջանկություն է մաղթել։ Դերասանուհին շնորհակալություն է հայտնել եւ լուսանկար տեղադրել սիրելիի հետ, որում նրանք մեղմ գրկախառնված են։ Մարինկան հմայիչ կերպարում է եւ նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մինիմալիստական կերպարում էր։ «Կյանքի սեւն ու սպիտակը…»,- հրապարակումն այսպես էր մակագրել Մարինկան, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են արել Մարինկային. «Տիկնիկ», «դու յուրահատուկ ես»։

Լուսանկարը՝ @sonyaikk @infini_production 



© NEWS.am STYLE