Ոճային. Էվա Խաչատրյանի լուսանկարը

16:18   25 մարտի, 2020

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկավություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին միջին երկարության, բալագույն զգեստ է կրում։ Էվան արձակել է մազերը։ Էվան նախապատվություն է տվել սեւ երկարաճիտ կոշիկներին։ Որպես աքսեսուար՝ նա սեւ գոտի է ընտրել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր մարզասրահում։ Հմայիչ դերասանուհին սպորտային սեւ տաբատ էր կրում, սպիտակ շապիկ։ Էվան հավաքել էր մազերը, նվազագույն շպարով էր եւ սպորտային կոշիկներ էր կրում։ «Մարզվելու ժամանակ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE