Ջիգանի հետ կոնֆլիկտից հետո Օքսանա Սամոյլովան հանել է ամուսնական մատանին

13:49   25 մարտի, 2020

Ռեփեր Ջիգանի ընտանիքն օրերս Մայամիից վերադարձել է Մոսկվա։ Այժմ Սամոյլովան երեխաների հետ կորոնավիրուսի համավարակի պատճառով գտնվում է երկուշաբաթյա կարանտինում։ Մոդելը փորձում է վերադառնալ նորմալ կյանքի եւ ուրախ մոր դեր խաղալ։ Նա հոգ է տանում երեխաների մասին, հետեւում տնային տնտեսությանն ու ֆիթնեսով զբաղվում։ Կարանտինի ընթացքում ավելորդ կիլոգրամներ չհավաքելու նպատակով նա սպորտային պարագաներ է գնել։

Նա լուսանկար է հրապարակել, որում գրկել է Դավիթին։ Ուշադիր երկրպագուները նկատել են, որ իրենց սիրելին մատնեմատից հանել է ամուսնական մատանին, ինչը նախկինում երբեք չի արել, նույնիսկ տանը։ Հետեւորդները ենթադրել են, որ աստղային զույգի հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարգավորվում։ Ըստ ամենայնի՝ Օքսանան մինչ այժմ չի ներել Ջիգանին եւ մտադիր է վերջնականապես բաժանվել նրանից։

Մոդել Օքսանա Սամոյլովան եւ ռեփեր Ջիգանն ամուսնացել են 2012թ.-ին։ Դրանից մեկ տարի առաջ Սամոյլովան լույս աշխարհ է բերել դստերը՝ Արիելային։ 2014թ.-ին լույս աշխարհ է եկել Լեան, 2017թ.-ին՝ Մայան։ Դավիթը ծնվել է այս տարի՝ փետրվարի 18-ին։

 



© NEWS.am STYLE