Ինչո՞ւ է սթենդափեր Ալեքսեյ Շերբակովը ծիծաղել գեր կնոջ վրա

19:39   25 մարտի, 2020

Սթենդափեր Ալեքսեյ Շերբակովն Instagram-յան էջում հրապարակել է կիպ հագուստ կրող գեր կնոջ լուսանկար, որը կանգնած է արագ սննդի կետի դրամարկղի մոտ։

«Եվ դիետիկ կոլա, խնդրում եմ…»,- լուսանկարը մակագրել է Ալեսեյ Շերբակովը, որը, պարզվում է, դա հատոիկ է արել։ Հումորիստը պարզաբանել է, որ այս լուսանկարը մտադրված է տեղադրել, որպեսզի օգտատերերը սկսեն դադարել հետեւել իր էջին։ «Թող մնան միայն նրանք, ովքեր պետք է»,- հավելել է սթենդափերը։

Հետեւորդների հիմնական մասն աջակցել է Ալեքսեյ Շերբակովին եւ բազմաթիվ` ցենզուարյից դուրս, անպարկեշտ մեկնաբանություններ գրել։ Որոշ օգտատերեր էլ իրավիճակին քննադատաբար են մոտեցել։

«Ինչո՞վ է նա մեղավոր։ Հնավարոր է՝ մարդը հիվանդ է», «Հեշտ է ծիծաղել նման բանի վրա, շատ խելք հարկավոր չէ»,- գրում են օգտատերերը։

 



© NEWS.am STYLE