Վախեցրել է. հիվանդացած Հայդի Քլումը կորոնավիրուսի թեստ է անցել. Instagram

17:49   25 մարտի, 2020

Հայտնի մոդել Հայդի Քլումը երկու շաբաթ շաբաթ առաջ լուրջ հիվանդացել է եւ 14-օրյա կարանտինի անցել։ Հայդին շատ էր անհանգստանում, որ վարակվել է կորոնավիրուսով եւ թեստ է հանձնել, սակայն պարզվել է, որ նրա մոտ սովորական մրսածություն է եղել։

«Տանն ինքնամեկուսացման 14-րդ օրը։ COVID-19-ի թեստը բացասական է։ Ես պարզապես շատ մրսած եմ եւ ձգտում եմ հաղթահարել այն։ Բոլորիդ սիրո շողեր եմ ուղարկում»,- հետեւորդներին ուրախալի լուրը հայտնել է Քլումը։

Մոդելն օգտատերերին շնորհակալություն է հայտնել աջակցության համար եւ նշել, որ իրեն ավելի լավ է զգում։ Ի դեպ, Քլումի երիտասարդ ամուսինը՝ Թոմ Կաուլիտցն, իրեն վատ է զգացել արտասահմանյան ճամփորդությունից հետո։ Նա եւ կորոնավիրուսի թեստ է անցել, եւ պատասխանը բացասական է եղել։ Հիմա նրա ինքնազգացողությունը եւս լավացել է, նա Հայդիի ու նրա երեխաների հետ խիստ կարանտինի են հետեւում եւ հոգ տանում իրենց առողջության մասին։ Մոտակա ժամանակահատվածում Քլումը նույնիսկ չի մտածում ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու մասին։

Լուսանկարները՝ JAMIE MCCARTHY/GETTY IMAGES, Instagram



© NEWS.am STYLE