«Մի անգամ հին Բարսելոնայում». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

19:12   25 մարտի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Իսպանիայում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է։ Նա երկար շրջազգեստ է ընտրել, սեւ շապիկ։ Կերպարն ամբողջացրել են սեւ երկարաճիտներն ու գլխարկը։ «Մի անգամ հին Բարսելոնայում»,- մեկնաբանություններում գրել է Աստղիկ Սաֆարյանը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Օրեր առաջ երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնցից մեկը նրան խնդրել էր լուսանկար հրապարակել։ Կադրում Աստղիկ Սաֆարյանը սեւ բլուզ էր կրում, արձակել էր մազերն ու գրեթե շպարված չէր։  



© NEWS.am STYLE