«Կանացի ու գեղեցիկ». Աննա Դովլաթյանի շքեղ կերպարը

21:44   25 մարտի, 2020

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան շքեղ զգեստ է կրում, որն առանձնանում է ոտքի հատվածում հետաքրքիր բացվածքով։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը գեղեցիկ սանրվածքով է, վառ շպարով։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Կանացի ու գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ բլուզ էր կրում, բաց գույնի տաբատ եւ պիջակ։ Նա բարձրակրունկներ էր ընտրել։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Սիրահարված»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Աննան։



© NEWS.am STYLE