Վարդան Mix ամսագրի օգոստոսյան համարի շապիկին

13:49   8 օգոստոսի, 2013

28-ամյա երգչուհի, դերասանուհի եւ պարուհի Վարդան հայտնվել է ուկրաինական Mix ամսագրի օգոստոսյան համարի շապիկի վրա: Այդ մասին երգչուհին հայտնել է իր միկրոբկոգում:


«Mix ամսագրի շապիկը: Քաղաք Վինիցա: Օգոստոս», - գրել է Վարդան լուսանկարի տակ:

Այս պահին աղջիկը Աննա Սեդոկովայի հետ ճանապարհորդում է Եվրոպայի պարային ակումբներով: Աստղերը Իբիցա են ժամանել, ինչի մասին Վարդանուշը հասցրել է հայտնել իր երկրպագուներին Twitter-ի միջոցով:

Ֆոտոխցիկները նկատել են Վարդանուշին Դան Բալանի հետ: Դանը այնքան էլ չի գովազդում իր անձնական կյանքը, եւ կարելի է միայն ենթադրել նրա եւ Վարդայի հարաբերությունների մասին: Իսկ երգչի երկրպագուներն արդեն երազում են ամենասեքսուալ երգիչներից մեկի եւ ամենասեքսուալ աղջիկներից մեկի միասնության մասին, որոնք ամենասեքսուալ զույգը կկազմեն:



© NEWS.am STYLE