«Նրա դերերը մեզ հետ են»․ մահացել է «Աղջիկները» ֆիլմի աստղ Իննա Մակարովան

22:06   25 մարտի, 2020

Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Մակարովան: Մարտի սկզբին խորհրդային ֆիլմերի աստղը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա ախտորոշումը չի հրապարակվել:

Ողբերգության մասին հայտնել է դերասանուհու միակ դուստրը՝ դերասանուհի եւ կինոռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը, որը ծնվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Բոնդարչուկի հետ ամուսնությունից։

«Իմ սիրելի ընկերներ, Այսօր՝ մարտի 25-ին, երկարատեւ հիվանդությունից հետո, կյանքի 94-րդ տարում մեզնից հեռացել է մայրս՝ Իննա Վլադիմիրի Մակարովան։  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Նրա դերերը մեզ հետ են։  Աստված հոգիդ լուսավորի, մայրիկ», - Facebook-ի իր էջում գրել է Մակարովայի դուստրը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու հուղարկավորության օրն ու ժամը հարազատները դեռ չեն հայտնել։

Մարտի առաջին օրերին Մակարովան տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։  Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր, սակայն նրա ախտորոշումը ոչ ոք չի բացահայտել։  Վերջին տասը տարիների ընթացքում Մակարովան տառապում էր ասթմայի նոպաներից եւ հիշողության հետ կապված խնդիրներից, սակայն մինչեւ 2015 թվականը շարունակել է նկարահանվել տարբեր նախագծերում:

Իննա Մակարովան հայտնի է «Աղջիկները», «Հարսնացուն հյուսիսից», «Կանայք», «Թանկագին մարդ», «Բարձրություն» եւ այլ ֆիլմերում դերերի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ 1948-2015թթ․ Մակարովան նկարահանվել է 55 ֆիլմերում:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE