«Տեսնելով այն, ինչ կատարվում է հիմա, Մայքլ Ջեքսոնը կասեր. «Ես ասում էի»». The Sun

14:28   26 մարտի, 2020

The Sun պարբերականն օրերս հիշել է Մայքլ Ջեքսոնին, որը հաճախ էր փողոց դուրս գալիս դիմակով։ Ինչո՞ւ։ Պարզվել է՝ նա չէր վախենում միկրոբներից. Ջեքսոնն այդպիսի ֆոբիա չի ունեցել։  

Փոփի արքայի թիկնապահը՝ Մեթը, պարբերականին տված հարցարզույցում հայտնել է, որ աշխարհում շրջագայություններ ընթացքում երաժիշտը հասկացել է, որ COVID-19-ին նման վարակի տարածման հավանականություն կա։ Հենց այդ պատճառով Ջեքսոնը դեռ այդ ժամանակ անվտանգության միջոցներ են ձեռք առնում։

«Նա վախենում էր հիվանդանալ։ Նրա վրա ծիծաղում էին, եւ նույնիսկ ես եմ նրա խնդրել հանել դիմակը… Բայց Մայքլը մշտապես պատասխանում էր, որ չի ցանկանում հուսախաբ անել երկրպագուներին, եթե հիվանդանա»,- պատմել է Ֆիդեսը։

Մեթը նաեւ պատմել է, որ Ջեքսոնն իրեն ընկճված է զգացել, քանի որ ոչ ոք նրան լուրջ չի ընդունել։ «Տեսնելով այն, ինչ կատարվում է հիմա, նա կասեր. «Ես ասում էի»»,- հայտնել է Ֆիդեսը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE