Լեւ Լեշչենկոյին պրոֆիլակտիկ նպատակներով վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել. 5TV

12:27   26 մարտի, 2020

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն հոսպիտալացվել է Կոմունարկայում գտնվող հիվանդանոց, ուր նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել, ինչպես նաեւ անալիզներ են վերցվել՝ կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար։ Այս պահին 78-ամյա կատարողին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։ Արտիստի վիճակը մեկնաբանել է նրա համերգային տնօրեն Օլեգ Դմիտրիեւը։

Դմիտրիեւի խոսքով՝ երգչին ու նրա կնոջն, իսկապես, բժշկական հաստատություն են տեղափոխել, սակայն այս պահին Լեշչենկոն ծանր վիճակում չէ։ Լեւ Լեշչենկոն վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել է պրոֆիլակտիկ նպատակներով, հայտնում է 5tv.ru-ն։ Ընկերոջ առողջության մասին շտապել է խոսել եւս մեկ հայտնի արտիստ՝ Վլադիմիր Վինոկուրը։

Լեգենդար կատարողն ու նրա կինը՝ Իրինան, բարյացակամորեն համաձայնել են հոսպտալացվել Կոմունարկայի հիվանդանոց, երբ Նրանց ինքնազգացողությունը վատացել է։ Այս պահին բժշկական հաստատությունում զբաղվում են հիվանդների ախտորոշմամբ եւ բուժմամբ, որոնք վարակվել են COVID-19-ով։

Աղբյուրը՝ 5TV, «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE